Էս իշխանությունը վախենում է ինքն իրանից, այս իշխանության գնալու ժամանակն է։ Պետք է ժողովրդական մեծ ալիք, քանի որ այս իշխանությունն ամեն ստեղծել է սոցիալական տարբեր խնդիրներ, միայն տրանսպորտի հարցը չի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Համահայկական Ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Վարդանյանը։

Նա տեղեկացրեց՝ որոշում է  կայացվել, որ թիվ 59 երթուղին սպասարկող ավտոբուսն այլևս Քասախ չի հասնի։

«Այս խնդիրն այսպես չի մնալու, թիվ 59-ն ընդհանրապես հանեցին։ Պռոշյանի բնակիչներն ընդդիմացան, առայժմ իրենց 25 համարի երթուղին կմնա»,-ասաց նա։

Նշենք, որ որոշվել է, որ թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։