Կապանի՝ հիմնավորված թիվ 1 մանկապարտեզում այսօր Նիկոլ Փաշինյանին դիմավորել են հատուկ դրեսկոդով:

Կառավարության լրատվական ծառայության հրապարակած կադրերից երեւում է, որ յուրաքանչյուր խմբի երեխաները մի գույնով են դիմավորում վարչապետին՝ դեղին, կարմիր, կանաչ կամ կապույտ:

Նշենք, որ Կապանի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։

Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: