Հայաստանի վարչապետը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնելով, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցված է, Ռուբինյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք ստորագրել հնարավորինս արագ, այսինքն՝ վարչապետը պատրաստ է ստորագրել, և մենք առաջարկել ենք, որ Ադրբեջանն սկսի խորհրդակցություններ ստորագրման վայրի և ժամանակի շուրջ»։

Մեկնաբանելով Անթալիայում ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումը՝ Ռուբինյանը նշեց, որ ոչ մի նոր բան չի հայտարարվել. կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Հարցին, թե ինչով է պայմանավորված գործընթացը ձգձգելու Բաքվի ցանկությունը, Ռուբինյանը նշել է, որ «մեկնաբանության կարիք չկա, բոլորը գիտեն, որ Ադրբեջանը ամենակառուցողական երկիրը չէ, մնացածը Ադրբեջանի դաշտում է»։