Top10.com-ը, որը մասնագիտացած է վարկանիշներ կազմելու գործում, հրապարակել է բոլոր ժամանակների ամենանյարդայնացնող ու զզվեցնող հիթերի ցանկը: Ցանկը գլխավորում է Crazy Frog-ն իր Axel F կոմպոզիցիայով, որը թողարկվել է 2005 թվականին:

Երկրորդ տեղում The Tweets-ն է իր The Birdie Song երգով, իսկ երրորդ տեղում` Slade խմբի Merry Xmas Everybody երգն է, հաղորդում է Lenta.ru-ն:

Միաժամանակ, Top10.com-ը բավական բազմատեսակ ցուցակ է կազմել, որտեղ ներառված են ոչ միայն մարդկանց եղջերաթաղանթը սղոցող թմբուկային, այլ նաեւ նորմալ երգեր:

Թոփ-10-ի ամբողջական ցանկն ունի հետեւյալ տեսքը.

1. Crazy Frog - Axel F;

2. The Tweets - The Birdie Song;

3. Slade - Merry Xmas Everybody;

4. Teletubbies - Teletubbies Say Eh-ho;

5. Whigfield - Saturday Night;

6. Celine Dion - My Heart Will Go On;

7. Vanilla Ice - Ice Ice Baby;

8. Cher Lloyd - Swagger Jagger;

9. Billy Ray Cyrus - Achy Breaky Heart;

10. The Trashmen – Surfin` Bird: