Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ զինվորական անձնակազմի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման եւ արդյունքների քննարկման ընթացքում։
Նրա խոսքով՝ այս մասին շատ չի խոսվում, բայց զինվորներն արդեն գիտեն, որ լիովին պաշտպանված են։ «Այս մակարդակի ամրացման աշխատանքներ նախկինում չեն կատարվել»,- վստահեցրել է պատգամավորը։
Միաժամանակ նա խոստովանել է, որ կան ոլորտներ, որտեղ աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել։ Ըստ խորհրդարանականի, նման ծավալի աշխատանքը չի կարող ավարտվել մեկ-երկու տարում։











