ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 17-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից չի զեկուցվում 26-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,

-              Բնակելի տարածքներ նվիրելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին,

-              «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

-              Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր: