Թոփ-մոդելներ Քեյթ Մոսն ու Լառա Սթոունը, ինչպես նաեւ հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը նկարահանվել են նյու ոճում Pirelli ընկերության 2012-ի օրացույցի համար:
Քեյթ Մոսը, ով ավելի վաղ բողոքում էր, որ իր ամուսինը շոկ է ապրում, տեսնելով իրեն առանց դիմահարդարման, նկարահանվել է ոչ միայն առանց դիմահարդարման, այլ նույնիսկ լողազգեստով:
38-րդ օրացույցի նկարահանումները ընթացել են ամռանը, Կորսիկայում, խիստ գաղտնի պայմաններում, գրում է Woman.ru-ն: Չէ որ ոչ ոք չպետք է իմանար, թե ինչպիսին է լինելու օրացույցը, մինչեւ այն ներկայացնելը: Նկարահանմանը մասնակցելու իրավունք են ստացել միայն երկու հոգի` լուսանկարիչ Մարիո Սորենտին, ով Քեյթ Մոսի նախկին սիրեցյալն է, եւ նրա օգնականներից մեկը:
Միլա Յովովիչը, լուսանկարիչի մերձավոր ընկերուհին, խոստովանել է. «Մարիոն միակ մարդն է, ում համար ես կմերկանայի սեփական նախաձեռնությամբ»:
«Ես չէի ցանկանում բաց սեքսուալ ֆոտոսեսիա սկսել, ասել է լուսանկարիչ Մարիո Սորենտոն,-Հասկանում եք, այստեղ կարեւոր է գեղագիտությունը»:
Pirelli-ի նոր օրացույցի թեման «Մաքրությունն» է: «Դա իդեալական հավասարակշռություն է մերկ մարմնի եւ գեղեցիկ բնության միջեւ,-բացատրել է լուսանկարիչը,-Ամեն ինչ պետք է լինի ներդաշնակության մեջ` հողը, ժայռերը, ծառերը, ծովը, երկինքը եւ կանացի մարմինը»:
Հ.Գ. Տեսանյութը խորհուրդ է տրվում դիտել միայն 18 եւ բարձր տարիքի անձանց:











