Վարդան Ղուկասյանը հլը պիտի կարողանա այնտեղ աշխատել. ու ավագանու նույն ընդդիմության անդամները իրենից կրկնակի ավելի շատ քվե ստացած ավագանու անդամների ու թեկնածուի աչքերին պիտի կարողանան նայել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը:
«Այնպես որ դեռ ամեն ինչ իրականում առջևում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթում իրականացրեց պաշտոնակատար նշանակելով իր թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին, ՔՊ-ական պաըգամավորն ասաց. «Իշխանությունը 2021 թվականին քանի որ «Բալասանյան դաշինքը» ավելի շատ քվե էր ստացել, քան ՔՊ-ն, որոշում կայացվեց կոալիցիոն կառավարման գնալու: Կոալիցիոն կառավարումը եղել է հրապարակային, բոլորդ տեսել եք, մենք ունեցանք երկու փոխքաղաքապետեր: Այն նախընտրական ծրագրերը, որոնք ՔՊ-ն ներկայացրել էր գյումրեցուն, չկարողացավ իրականացնել, որովհետև այդ աշխատանքը չստացվեց: Ասեմ ավելին, եթե կոալիցիոն հստակ հուշագրավ ստեղծված աշխատանքը չստացվեց, հիմա ըստ ձեզ ոչ կոալիցիոն, առանց պատասխանատվություն կրելու աշխատանքը ստացվելո՞ւ է: Կապրենք, կտեսնենք»:
Հարցին՝ եթե Վարդան Ղուկասյանը հլու-հնազանդ աշխատի գործող կառվարության ու վարչապետի հետ, նա կդադարի՞ ձեզ համար լինել այնպիսի անձնավորություն, որի տեղը բանտում է, Սարուխանյանը պատասխանեց. «Ցանկացած հանցագործի տեղը բանտում է»:











