Leasing EXPO–ն այս տարի էլ է մեկ հարկի հավաքել նորագույն տեխնոլոգիաներն ու լիզինգի ամենագայթակղիչ առաջարկները։ Հայաստանում տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ մասշտաբային ցուցահանդեսին մասնակցում է 50–ից ավելի ընկերություն՝ ներկայացնելով շինարարական ու գյուղտեխնիկա, արևային էներգիայի լուծումներ, բեռնատար ու մարդատար մեքենաններ, էլեկտրոմոբիլներ, արտադրական սարքավորումներ։ ՈՒ այս ամենը հատուկ առաջարկներով և գրավիչ պայմաններով։ Կազմակերպիչներն են Big Projects ընկերությունը և ՀՀ լիզինգատուների ասոցիացիան։