Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը մասնակցել է ընդդիմությունից Գյումրու քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը։

Տիտովն ընթերցել է շնորհավորական ուղերձը, որում ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը պաշտոնապես ստանձնելու կապակցությամբ։ Ընտրողների եւ ավագանու խորհրդի կողմից Ձեզ ցուցաբերված վստահությունը, անշուշտ, խթան կդառնան ձեր աշխատանքում՝ ի բարօրության քաղաքի բոլոր բնակիչների։

Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական փորձը, կառավարչական տաղանդը եւ կազմակերպչական ունակությունները թույլ կտան Ձեզ հասնել զգալի ձեռքբերումների այդ պատասխանատու պաշտոնում։ Հուսով եմ, որ Ձեր եռանդը, խոր գիտելիքները եւ մոտեցման ինքնուրույնությունը կարեւոր խնդիրների լուծման իմաստավորմանը կդառնան մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման, Գյումրու եւ Ռուսաստանի շրջանների միջեւ շփումների հետագա զարգացման եւ համագործակցության  գրավականը։

Տիտովը Ղուկասյանին հաջողություններ է մաղթել։