Իսրայելի ոստիկանությունը սպառնացել է Զատիկը տոնել փորձող քրիստոնյաներին՝ հարձակվելով նրանց վրա Արևելյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարի մոտ, հայտնում է Al Jazeera-ն։

Քաթարի հեռուստաընկերության հրապարակած կադրերում երևում են իսրայելական ոստիկանության և քրիստոնյաների միջև բախումների պահերը:

Որոշ հավատացյալների արգելում են  մուտք գործել եկեղեցի։ Իսրայելական ոստիկանության կողմից բերման ենթարկված քրիստոնյաների թվում, ըստ կադրերի, եղել է նաև մի հոգևորական։

Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։։