Քաղաքացին մոտենում է «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքից դուրս եկող պաշտոնյաներին եւ փորձում է նրանց ներկայացնել իր բողոքը: Մասնավորապես, նա մոտենում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, սակայն վերջինս որեւէ կերպ չի արձագանքում, նսոտւմ է մեքենան ու հեռանում. «Տիկին դատախազ, կաշառակերությամբ են զբաղվում»,- ասում է քաղաքացին:
Դատախազի հեռանալուց հետո նա մոտենում է նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, սակայն վերջինս նույնպես չի ցանկանում լսել քաղաքացու բողոքը եւ ներս է մտնում:











