Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարձակում են իրականացրել Իրաքի տարածքում քրդական գյուղի վրա` «այն սխալմամբ համարելով որպես Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հավաքատեղի», հաղորդում են լրատվամիջոցները:
Նշվում է, որ գրոհի արդյունքում սպանվել է մոտ 35 քուրդ, հիմնականում` երիտասարդներ: Պաշտոնական Անկարան ընդունել է իր սխալը:
Թուրք-քրդական հակամարտության 27-ամյա պատմության մեջ սա խաղաղ բնակիչների ամենազանգվածային սպանությունն է, նշում է AP-ին:











