«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ ապրիլի 22-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչից առաջացած միջադեպը ԱԺ նիստերի դահլիճում, որը վերաճեց քաշքշոցի ու ծեծկռտուքի:

«Այդ, այսպես ասած, միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար: Հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց:

Իսկ առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ ինքը որտեղ է գտնվում և շարունակում է սադրանքները: Իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է Հերթական անգամ դա սադրեց Ալեն Սիմոնյանը:

Իսկ Վահե Ղարամյանի դերակատարությունն ընդհանրապես չեմ հասկանում այս խորհրդարանում, բացի Նիկոլի սանիկ լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք:

Առհասարակ իրենց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին, պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացմամբ քաղաքականությամբ։

Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա: Իրենք շարունակ ժխտում են և բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։

Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո, պետք է մտնի խորհրդարան և քննարկման առարկա դառնա»,- հայտարարեց Սաղաթելյանը: