Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպման շրջանակում կարճ զրույց եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ, եւ երբ որեւէ փակուղու մասին խոսելն իմաստ չունի, ադրբեջանական կողմը նույնպես շահագրգռված է, որ խաղաղ համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ կողմերն աշխատում են այս ուղղությամբ։ Ազգային ժողովի ղեկավարը նշել է, որ մի քանի ժամ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները, ըստ էության, նստել են միմյանց կողքի։ Սակայն նրանք պայմանավորվել են չհրապարակել այդ զրույցի բովանդակությունը։