Վարդան Ղուկասյանն ասում է՝ Սերժ Սարգսյանը ուզում է իրեն ու իր ընտանիքի նկատմամբ մահափորձ իրականացնի, բա չանհանգստանա՞մ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հյետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբվանի՞ց է իշխանությունը ստանձնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը:

Դիտարկմանը, որ իշխանություններն էին Վարդան Ղուկասյանին թալանչի, մարդասպան ասում, նա նկատեց. «Հիմա ամեն մի թալանչու պետք է սպանե՞լ կամ ընտանիքին պետք է սպանե՞լ։ Էս ի՞նչ եք ասում, ժողովրդավարական երկիր է Հայաստանը:

Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Մեզ ընտրակաշառքը բաժանելու մեջ մեղադրելը ամենավերջին անբարոյականությունն է: Եթե ինչ-որ մեկը այդպիսի պնդում է անում, ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով, մենք իրար հետ կգնանք դատարան ու կապացուցենք։

Մենք երբեք, կյանքի և ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել և թույլ չենք տա ընտրակաշառք բաժանել, որովհետև մենք ունենք արժեհամակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր, այդ զապիսներով հայտնի, թե քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը մարդկանց ասում էր՝ մեզ այնպիսի մարդիկ են պետք, որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան, որ իրենց փող տա»: