Ս.թ. ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն ստանձնել էր Fastex-ը։ 

Զատկի տոնի առիթով Հայաստանի 50 հայտնի և տաղանդավոր նկարիչներ նկարազարդումներ են արել հրապարակում տեղադրված հավկիթների վրա, որոնք վերջում ստացել են տոնական օդապարիկների տեսք։

ZF3.jpg (1.57 MB)

Արվեստի այս հետաքրքիր նախաձեռնությունն ուղեկցվել է նաև սիրված երաժշտական բենդերի կատարումներով։ Տոնական տրամադրությունն ապահովել են The Kindergarden, Vanakan, ինչպես նաև Miqayel Voskanyan & Friends բենդերը։ 

Fastex-ը և ftNFT-ն միջոցառմանը ներկայացրել են իրենց նորարարական լուծումները,  թվային և ֆիզիկական արվեստի համադրությամբ ստեղծված  ftNFT հարթակը։

ZF2.jpg (2.94 MB)

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել Զատկի հավկիթներով մրցույթին։

ZF4.JPG (8.21 MB)

Fastex-ի աջակցությունը «Զատիկ» ֆեսթին ևս մեկ անգամ  ընդգծում է ընկերության պատրաստակամությունը՝ նպաատելու մշակութային և համայնքային նախաձեռնությունների անցկացմանը և վերահաստատելու իր դերը նորարարական լուծումների զարգացման գործընթացում։