Վանաձորում՝ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնի բացումը: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ: 

«Սա կարևոր քայլ է ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ համայնքների բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցման առումով: Մենք սահմանում ենք նոր նշաձող, կարևոր քայլ կատարում մարզերում բուժծառայությունների հետագա զարգացման առումով»,-իր խոսքում նշել է Յան Կլինիկի հիմնադիր-տնօրեն Վազգեն Գալստյանը՝ նշելով, որ ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման ընթացում իր կողքին է եղել Կոնվերս Բանկը:

Սա Կոնվերս Բանկի հերթական ներդրումն է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հարցում. Յան Կլինիկում կստեղծեն նոր աշխատատեղեր, իսկ մարզի բնակիչները որակյալ ծառայություններ ստանալու նպատակով Երևան հասնելու կարիք չեն ունենա: Աջակցությունը եղել է մի քանի ուղղություններով:

«Կոնվերս Բանկի մասնակցությունը եղել է ոչ միայն վարկային ֆինանսավորման միջոցով: Կոնվերս լիզինգ պրոդուկտի շնորհիվ կենտրոնի հիմնադիրները գերճշգրիտ, ժամանակակից սարքավորումներով համալրման նպատակով մրցունակ պայմաններով ֆինանսավորում են ստացել»,-ասել է Կոնվերս Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Գագիկ Իսրայելյանը:

Կոնվերս Բանկի առաջարկների մասին՝ այստեղ, 010511211

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

4b6b65e8-9188-42e1-b0bf-ca2aefab511a.jpg (22 KB)

9c4140fa-a650-4c01-bbf1-5e1c974199c8.jpg (16 KB)

67ef9d63-f445-4b55-a1e5-5637eae5d241.jpg (18 KB)