Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել՝ ներկայացնելով, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում Ժրվեժից Ձորաղբյուր գնացող ճանապարհը:
«Սա էլ է Շուշիի պես դժբախտ ու դժգույն է, ես չգիտեմ քանի անգամ են սարքում այս փողոցը, սարքում, սարքում են ու ոչ մի բան չի ստացվում: Ու այս ամեն ինչի ամենաչքնաղ պահը, գիտե՞ք որն է, որ այստեղ աջի վրա ապրում է մեր ֆանտաստիկ Ազգային ժողովի նախագահը, որի առանձնատունը, որն արդեն դղյակ ե կարող ենք կոչել, մեծանում ու մեծանում է:
Հիմա հարցը մեկն է, ո՞նց անենք, որ իր տունը սարքողները, որ այդպես լավ, որակով ու արագ են սարքում, այդ նույն որակով էլ վերջապես սկսեն մեր քաղաքի փողոցները սարքել
Ազգային ժողովում արդեն քանի պատգամավորներ, նույնիսկ պատգամավորներ կան, որ էլ պատգամավոր չեն, արդեն նախարարներ կան, որ էլ նախարար չեն, այս նույն Ջրվեժի ճանապարհի մասին խոսել են հազար անգամ։ Ամեն անգամ սարքում, թքում կպցնում են, փողերը գրպանում են, անորակ ճանապարհ են ստանում: Մեկ տարի հետո, կես տարի հետո մի քիչ տեղումներ են լինում, այս ճանապարհների հերը անիծվում է։ Դե բա մարդիկ տուն պետք է պահեն, չէ՞»,-ասել է նա:











