«Ընդամենը հասարակական կարգի պահպանություն ենք կազմակերպում և հույս ունենք՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենալու»։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկող ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու են նման մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր կենտրոնացրել հրապարակում։
Լրագրողի հարցին՝ ինչու դեռևս չի սահմանափակվել երթևեկությունը, թեև հայտարարվել էր, որ 18։00–ից սահմանափակվելու է, ոստիկանապետը պատասխանեց.
«Եթե դեռ ոչ ոքի չի խանգարում, ինչու՞ սահմանափակենք։ Կարիքը լինի, կսահմանափակենք»։
Ոստիկանապետը խուսափեց պատասխանել հարցերին՝ ինչու՞ է ավտոմեքենան լուսացույցի տակ կանգնեցրել և արդյո՞ք որպես ՀՀ քաղաքացի մասնակցելու է ջահերով երթին։











