«Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելն ամենավերջին ամոթն է։ Դա նույնն է, որ ասեն՝ եկեք Արցախը մոռանանք, չի լինի նման բան»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներից մեկը՝ խոսելով այն մասին, որ իշխանությունը փորձում է կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը։
«Ես գտնում եմ, որ մենք պետք է հիշենք, պետք է մինչև վերջ տեր կանգնենք մեր պահանջին։ Բոլորս մեր սուրբ պարտականությունն ենք կատարում, ես այս գիշեր Սանկտ Պետերբուրգից եմ եկել հատուկ այսօր իմ խոնարհվելու անմեղ զոհերի հիշատակին»,–ասաց քաղաքացին՝ նշելով, որ ստիված է եղել շուրջ կես ժամ սպասել հուշահամալիրի մուտքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական էլիտայի այցով պայմանավորված ոստիկանները փակել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը։











