Այդ հարցն ինձ վերաբերելի չէ, դուք ինձ որպես պետական պաշտոնյա եք մոտեցել և խնդրում եմ ինձ վերաբերելի հարցեր տվեք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին և այդ հարցը ինչպես է հայտնվել օրակարգում։
«Ես քաղաքական անձ չեմ, ես պետական պաշտոնյա եմ և ղեկավարում եմ քրեակատարողական ծառայությունը, քաղաքական բնույթի, դիվանագիտական բնույթի հարցեր, խնդրում եմ ինձ մի տվեք: Ես իմ անձնական կարծիքը ընկերներիս հետ եմ քննարկում և ոչ թե այս տեսակի հարթակներում: Միանշանակ սա Հայաստանի պատմության համար շատ ողբերգական դեպք է»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել այդ ողբերգական դեպքը, Թադեւոսյանը արձագանքեց. «Հիմա մենք պատմական հարցե՞ր ենք այստեղ քննարկելու»:











