Մենք կարող ենք պնդել որ այս իշխանությունը ամենայն լրջությամբ նպատակ է հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Դա ակնհայտ է բազմաթիվ գործողություններից, որոնք տեղի են ունենում։ Եթե նպատակը դրանում է, ապա եկեք մենք հասկանանք՝ մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կիսո՞ւմ ենք այդ նպատակը։ Մենք այս իշխանություններին երբևէ մանդատ տվե՞լ ենք այդպիսի նպատակ հետապնդելու:
Երբևիցե մենք ասե՞լ ենք, որ դուք պետք է խզեք հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի հետ և մեզ ենթարկեք Թուրքիայի իշխանությանը։ Երբևիցե այս իշխանությունը այդպիսի մանդատ ստացե՞լ է: Եեթե ոչ, ինչու՞ է ինքը այդպիսի նպատակ հետապնդում»,-ասաց նա:











