«Այս օրը հայերիս համար մեծ նշանակություն ունի. թուքերը դաժանաբար սպանեցին հայերին՝ չխանյելով անգամ երեխաներին։ Յուրաքանչյուր հայի պարտքն է հիեշ այս օրը, խոնարհվել անմեղ զոհերի հիշատակին»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռակաբերդի հուշահամալիրում, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Արծիվ-30 Արարատ» մահապարտների կանանց խորհրդի նախագահ Հայկուհի Մարգարյանը։
«Չգիտեմ՝ ով, ինչպես է մտածում, բայց մենք մեր դարավոր թշնամու, թուրքի հետ բարեկամություն չենք անի։ Ասում են՝ խաղաղություն, խաղաղություն ինչի՞ հաշվին, ու՞մ կյանքի գնով։ Չէ՞ որ այսօր Եռաբլուրում ննջում են մեր տղաները, որոնց արյունը թափվեց։ Մենք կողմ ենք խաղաղությանը, բայց նայած ՝ ինչի դիմաց։ Մենք նրանց տարածքներ չունենք տալու։ Ես չգիտեմ՝ ՔՊ–ականներն ինչ են ուզում արած լինել, ՔՊ–ն ինձ համար «քեմալական պայմանագիրա», պետություն քանդող ա։ 2018 թվականին ասում էին՝ այսպես կանենք, այնպես կանենք, բայց ոչ մի բան չարեցին։ Մենք խաբված ենք»,–ասաց նա։











