Այլ երկրի դրոշ այրելը թուլության նշան է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշ այրելը՝ դա համարելով սադրիչ քայլ:
«Դա անկարողության, անզորության նշան է»,- հավելեց նա:











