Սյունիքի մարզի բնակիչների հարցը Նիկոլ Փաշինյանին մեկն է եղել՝ խաղաղություն կլինի, թե ոչ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Դա եղել է անվտանգային իմաստով այն բոլոր հարցերը, որ բնակիչները տվել են։ Այդ ամենը եղել է ուղիղ եթերում։ Կարող եք դուք էլ տեսնել», - նշեց նա։
Սյունիքի մարզպետը նաեւ պատասխանեց զոհված սահմանապահի հետ կապված դեպքի վերաբերյալ հարցին. «Թույլ տվեք՝ ես չպատասխանեմ այդ հարցին, քանի որ այն դեռ հետաքննության փուլում է, եւ շատ սխալ կլինի, ես որեւէ բան ասեմ մինչեւ պաշտոնական հրապարակումները։ Այն, որ իրեն ամրացված զենքից է, դա միանշանակ է։ Մնացածը թույլ տվեք՝ չբարձրաձայնեմ», - ասաց նա։











