Լոս Անջելեսի շրջանի Հոլիվուդ քաղաքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա) դեկտեմբերի 31-ի գիշերը հրդեհել են լեգենդար The Doors խմբի մեներգիչ Ջիմ Մորրիսոնի առանձնատունը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Associated Press-ը, նախ հրդեհվել են տան մոտ կայանված մեքենաները, ապա կրակն անցել է շինության վրա: Կրակը մարել են կարճ ժամանակում: Հրդեհի արդյունքում տոել է մի հրշեջ, ով հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ընկել է աստիճանից:

Նշվում է, որ հրդեհումները իրականացվել են Լոս Անջելեսի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում: Չարագործներին գտնելու համար ցանկացած տեղեկություն հաղորդողը կստանա 70 հազար դոլար պարգեւատրում: