Ակտիվիստ Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ ապրիլի 29-ին եկել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայր, որպեսզի հանդիպեն նրան եւ պատասխան պահանջեն իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
Հիշեցնենք, որ երեք Արթուր Չախոյանը իր էջում գրել էր. «Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է ինձ, սպառնացել է ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին»:
Շենքում իրենց տեղեկացրին, որ վարչական շրջանի ղեկավարը շենքում չէ, գնացել է քաղաքապետարան: «Էդ վախկոտ, ցռան վարչական շրջանի ղեկավարը շատ լավ իմացել է, որ ես ժամը 3-ին գալու եմ էստեղ, պարտավոր էր ստեղ լիներ: Եթե ինքը թռած ա, մենք կշարունակենք մեր ակցիան»,-ասաց Մանուկյանը:
Արթուր Չախոյանն էլ ասաց. «Վարչական շրջանի ղեկավարը թռել ա, ինքը բեզատչոտնիկ» ա, թե քաղաքական, թե տղայական առումով»:
Հետո նա միացրեց ձայնագրությունը, որտեղ հեռախոսով վարչական շրջանի ղեկավարն իրեն հայհոյում է, եւ ստանում նույնատիպ հայհոյանքներ:
«Մենք տեսնում ենք խուլիգանական պահվածք: Ինքը թռած թաղապետ ա»,-ասաց Չախոյանը:
Իր հերթին Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Տիգրան Ավինյան, ձեզ, ուղիղ ասեմ, էս փնթու պահելաձևը, որի վրա հիմա թափելը մռթներին ու երեսներին կտեսնի ինքը որն է, առարկայական, եթե էս մարդը մնաց պաշտոնավարեց, հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք, այսինքն ՔՊ-ն, «Հանրապետությունը» միասին:
Իսկ մանկապարտեզի փողը ուրանալը, 300 միլիոն դրամ ծախսելու արդյունք չտեսնելը, էդ պրոցեսը անավարտ թողելը, դրանից նեղվում ես, հետևդ պաժառ ա ընգնում, կհանգստացնենք քեզ: Ես եկել էի իր դեմքին նայեի, իր դեմքին շփեի էդ ամբողջը: Լակոտ, չափդ կճանաչես»:
Դրանից հետո Չախոյանն ու Մանումյանը կաթնային յոգուրտ թափեցին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պատկերով պաստառի վրա. «Մռթներիդ ենք շփում, արա, արա, դեմքիդ եմ թափում, արա: Դու էդքան տղա չեղար, որ քո ասածների համար պատասխան տաս, ու զանգերին էլ չպատասխանեցին: Ոչ մի տեղ դու չես կարա ասես դու լավ տղա ես, դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատով: Եթե մի մարդ պիտի զանգի հեռախոսով հայհոյանք տա ու դրա համար պատասխան չտա, ինքը լավ տղա չի: Ինքը կգա, կլինիզ, ինքը սիրում է»,-ասաց Չախոյանը:
Մեսրոպ Մանուկյանը հավելեց, որ այս ամենի համար հավասար պատասխանատվություն հավասար կրում է նաև Տիգրան Ավինյանը՝ ՔՊ-ի հետ միասին. «Նիկոլ Փաշինյան, ձեր համար նորմա՞լ է, որ ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում է ամենալկտի փողոցային պահվածք։ Ամբողջ կյանքը երազել է, որ մեծանա Շմայս դառնա: Մենք իր պատասխանը քաղաքական առումով տվեցինք, ասում եմ՝ թափեցինք մռթներին ու դեմքին: Ստեղ լիներ իր դեմքին էի թափելու:
Հետևները մռմռում է, որովհետև կոռուպցիա է բացահայտվել, բացահայտվում է ամեն օր, ամեն ժամին»,-ասաց նա:











