Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր՝ ապրիլի 29-ին, շատ ագրեսիվ արձագանքեց NEWS.am-ի լրագրողին, որը ցանկանում էր մեկնաբանություն ստանալ իր կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին սպառնալու և հայհոյելու վերաբերյալ:

«Բայց ո՞վ քեզ ասեց, որ կարող ես նկարել: Իմ ընկերոջ հետ կանգնած խոսում եմ»,- ասաց նա ու հեռացավ՝ որեւէ հարցի չպատասխանելով:

Հատկանշական է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է մասնակցեր քաղաքապետ Տիգրան ԱՎինյանի մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը, սակայն ժամանակից շուտ հեռացավ:

Նշենք, որ այսօր ակտիվիստ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գնացել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայր, որտեղ հայհոյախառն ակցիա իրականացրին՝ թաղապետին անվանելով «թռած», «բեզատչոտնիկ»: