«Ոչ միայն ես, այլև իմ խմբակցության որևէ անդամ լուրջ չի վերաբերվի իմպիչմենտի գործընթացին»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին։
«Բացառում եմ, որ մեր խմբակցությունից որևէ մեկն այդ գործընթացին լուրջ վերաբերվի։ Նախ, Փաշինյանին հեռացնելու հիմքեր չկան, երկրորդը՝ նախաձեռնության հեղինակները վստահություն չունեն ոչ մեկի կողմից՝ ո՛չ հանրության, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմության։ Նախաձեռնությունն անլուրջ է, այդ մարդիկ ուշադրության կարիք ունեն»,–հավելեց նա։
Լրագրողի հարցին՝ արդյոք ՔՊ–ն Նիկոլ Փաշինյանից բացիվարչապետի այլ թեկնածու չունի, պատգամավորը պատասխանեց՝ ոչ։
«Այսուհետ ՀՀ–ում իշխանությունը ձևավորվելու է ընտրությունների միջոցով։ Նման պրոցեսներ գեներացնելն անիմաստ է»,–ասաց նա։











