Ամանորի հրավառության հետեւանքով այրվել է Մելբուռնի Արվեստների կենտրոնի աշտարակի սրաձողը: Չնայած հրդեհին` իշխանությունները որոշել են շարունակել հրավառությունը:
Սրաձողն այրվել է 40 րոպեում, իսկ կտորներն ընկել են շենքի տանիքին: Ոչ ոք չի տուժել:
Մելբուռնի կենտրոնում Ամանորի գիշերը հավաքվել է մոտ 600 հազար մարդ:











