Նոր տարին` աշխարհի մեգապոլիսներում. վիթխարի լուսային շոու Սիդնեյում, ավանդական հրավառություն Մոսկվայում, օլիմպիական տարի մտած Լոնդոնի տպավորիչ համազարկերը, Ռիո դե Ժանեյրոյի հռչակավոր Կոպակաբան լողափում հավաքվել է մոտ երկու միլիոն մարդ, 16 րոպեում օդ է արձակվել 24 տոննա հրանյութ, իսկ Բեռլինում հավերժական «Scorpions»-ը երգել է «Փոփոխությունների քամին», հաղորդում է NEWSru.com-ը:
Մոսկվայի Կարմիր հրապարակում Նոր տարին դիմավորել է գրեթե 120 հազար մարդ: Հրապարակ մտնելու համար անհրաժեշտ է եղել անցնել ոստիկանական հսկողության չորս գիծ, այդ թվում մետաղորսիչ: Հրավառությունից հետո Կարմիր հրապարակը փակվել է: Լոնդոնում հրավառությանը հետեւել է 250 հազար մարդ: Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասներին հարող տարածքում ավելի քան մեկ միլիոն մարդ լեգենդար «Scorpions»-ի հետ է դիմավորել Նոր տարին:
Լոնդոն
Բեռլին
Ռիո դե Ժանեյրո
Սիդնեյ
Նյու Յորք
Փարիզ
Հոնկոնգ
Դուբայ











