Մեր բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով, օրինակ 2025 թվականի համար մենք պլանավորել ենք 5.5% դեֆիցիտ. օրինակ ինչո՞ւ դուք բյուջեի պլանավորման ժամանակ հարց չեք տվել, թե ինչի՞ է բյուջեն 5.5% դեֆիցիտով: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Կամ գայիք ասեիք՝ այ որ այդ 5.5% դեֆիցիտով պլանավորել եք բյուջեն, դրա դիմաց պլանավորել եք այսպիսի ծախսեր, այդ ծախսերը ինչի՞ եք անում: Որովհետև այդ 5.5% դեֆիցիտի մի զգալի մասը, օրինակ, ուղղվում է մեր պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը, և ես որքանով հիշում եմ, այդ ժամանակաշրջանում բոլորը ոգևորությամբ և հիացմունքով խոսում էին նրա մասին, թե Հայաստանը ինչքան է մեծացրել իր պաշտպանությանն ուղղվող ծախսերը։

Ես կարծում եմ, որ դա արդարացված է այն առումով, որ մեր քաղաքացիները, բացի նրանից, որ իրականում այդ կարողությունները զարգանում են, մեր քաղաքացիները դրա հետևանքով ավելի անվտանգ են իրենց զգում:

Կառավարությունը և Ազգային ժողովը որոշել են, որ այդ ծախսը և այդ պարտքը ներգրավելը արժի նման բանի համար, որովհետև դա բերելու է երկարաժամկետ խաղաղության Հայաստանին»,- ընդգծեց նա: