Եթե ՔՊ-ն միամիտ երկնի մի այնպիսի օրինագիծ, որն ի նպաստ Գյումրի քաղաքի է լինելու, մենք հո հոգեկան հիվանդ չե՞նք, որ դեմ քվեարկենք դրան: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ««Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:
Հարցին՝ ունի՞ մտավախություն, որ ինչ-որ փուլում ՔՊ խմբակցությունը Գյումրիի ավագնիում կփորձի ճգնաժամ ստեղծել, նա պատասխանեց. «Քվորումի պարագայում ճգնաժամը ո՞րն է: Եթե քվորում կա, ի՞նչ ճգնաժամ: Եթե միշտ քվորում լինելու է, ի՞նչ կառավարման ճգնաժամի մասին կարող է խոսք լինել:
Յուրաքանչյուր խմբակցություն կարող է բոյկոտել, մենք էլ կարող ենք բոյկոտել կամ չբոյկոտել: Ընդամենը 2-3 նիստ է անցել, նմանատիպ ոչ մի նախատրամադրվածություն մենք չունենք: Մենք պատրաստվում ենք աշխատել ի շահ քաղաքի, լավ նխագծերին կողմ քվեարկել, մեր սեփական նախագծերը ներկայացնել, առաջարկություններ անել»:











