Հնդկաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 20 երեխա:

Դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետ Ամբալա քաղաքի մոտակայքում: Պատճառը եղել է մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիությունը: Ավտոբուսում գտնվել են 5-ից 8 տարեկան երեխաներ, հաղորդում է AP-ին: