Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Արևշատ գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ բերքը վնասվել է. «Երեկ ժամը 4-5-ից սկսվեց անձրեւ ու կարկուտ, մոտ 4 ժամ տեւեց: Բերքը  լրիվ թափվել է, շարքից դուրս է եկել: Վաճառքի ոչ մի բան չունենք, փաստացի: Արևը խփեց, մի քանի շաբաթից եղածն էլ թափվելու է գետնին: Տեղ չկա, որ կարկուտը խփած չլինի: Չգիտենք ինչ անենք: Մարդիկ վարկեր ունեն, մարդկանց ապրուստի միակ միջոցը բերքն է, 10 օրից պետք է ծախեր, հիմա ոչ մի բան չի կարող ծախել»,-ասաց նա:

Գյուղացիները նշեցին, որ հակակարկտային կայաններ կան, բայց ուշ են սկսել գործել, արդեն կարկուտը գալիս էր:  Նրանք նշեցին, որ իրենց հողամասերն ապահովագրած չեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: