Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Արևշատ գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. 6000 մետր դեղձ է, որից եթե 10%-ը սրանից հետո մնա, էլի շնորհակալ կլինենք, 90% -ը փչացել է: Այդքան գումարներ ենք ծախսել, հիմա մտածում ենք՝ ո՞նց ենք սրա տակից դուրս գալու։ Խնդիրը դա է։ Դե բնական աղետ է, չ մեկը մեղք չունի, բայց գյուղացու վիճակը կրկնակի եռակի ծանրանում է։
Որոշ մասը վարկերով եմ արել, որոշ մասը՝ պարտքերով: Այդքանից հետո նայում ես, որ և քո չարչարանքը, և դրած գումարները լրիվ հեչ ա լինում: Մեր ապրուստի միջոցը 80 տոկոսով սա է: Թե մեր պետությունը իրեն ոնց կդրսևորի էս պահերին, գոնե ինչ-որ զեղչեր կլինեն, գոնե ջրի հարցով, էդ էլ արդեն մեր ղեկավարներից է կախված»,-ասաց նա:
Արևշատի բնակիչներից Կարապետ Մովսիսյանն էլ նշեց,. «Ունենք մեկ ու կես հեկտար դեղձենու այգիներ, սալորի այգիներ: Երեկվա կարկուտի հետևանքով 80% և ավելի վնաս է տեղի ունեցել։ Կարկուտը չափերով մեծ էր, մոտ երկու ժամ դադարներով կարկուտ տեղաց»:











