Լրատվամիջոցներում հրապարակում է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։

Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Այդ տեղեկությունները ոչ հաստատվել են, ոչ էլ հերքվել։ Ես ասում եմ այն, ինչ գիտեմ»,- նշել է նա։ Վադանյանը հավաստիացրել է, որ երբեք չի խոսում այն մասին, ինչը չգիտի եւ երբեմն չի ասում այն, ինչի մասին գիտի։