Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ազգային ժողով, որտեղ այսօր տեղի կունենա ավանդական դարձած հարցուպատասխանը պատգամավորների և կառավարության անդամների միջեւ:
NEWS.am-ի թղթակիցը շենք մտնող վարչապետին հեռվից հարց ուղղեց. «Մայիսի 9-ին գնալո՞ւ եք Մոսկվա»: Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չարձագանքեց եւ մտավ շենք:











