Տիկին Վարդանյան, «դու»-ով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորի Քրիստինե Վարդանյանին:
«Հայաստանի Հանրապետության վարչապետը «դու»-ով չխոսաս, եղա/Վ: Նստի տեղդ, չափերիդ մեջ մնա, դուրս կշպրտեմ քեզ էս դահլիճից, դուրս կշպրտեմ քեզ։ Ասում եմ՝ դուրս կշպրտեմ, նստի տեղդ: Ես մինչև իշխանության ունենալ եմ քո հետ այդպես խոսացել ու քո շեֆերի հետ եմ այդպես խոսացել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որից հետո ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բորբոքված ելույթ ունեցել եւ դիմելով ընդդիմությանն ասել. «Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս:
Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Նստեք տեղներդ, ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընկի տեղդ ասեցի, ներվերս չուտես»:











