Ես չեմ ծախվում, դա իմ սկզբունքներին հակասում է, ոչ մեկի հետ գործարքի չեմ գնալու։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Նա ձայնագրություն է միացրել, որում լսվում է, թե ինչպես է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը բարձր աշխատավարձով եւ լայն լիազորություններով պաշտոն առաջարկում Չախոյանին, որին հետագայում ծեծել է։
Ակտիվիստը նշել է, որ իշխանությունները բոլոր քննադատներին մեղադրում են նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու կամ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ՝ վստահեցնելով, որ նրանք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես սեփական միջոցներով, շինարարական աշխատանքներ կատարելով։
Չախոյանն ընդգծել է, որ իրեն առաջադրված մեղադրանքի լույսի ներքո մտադիր է դրամահավաք նախաձեռնել, որը կուղղվի դատական ծախսերը հոգալուն։
Նա մեղադրել է թաղային իշխանություններին հանրային քննարկումները պատշաճ չանցկացնելու մեջ։ Ակտիվիստը տեղեկացրել է նաեւ, որ նախկինում իր վրա հարձակում գործած անձի նկատմամբ հարուցված քրեական գործը նույնպես միտումնավոր ձգձգվում է։











