Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել և շարժվել այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինչու Հայաստանը հստակ արձագանք չի տալիս Ադրբեջանի կրակոցներին, մինչդեռ Ադրբեջանը միշտ մեզ կոշտ է արձագանքում, նաև սադրում է։
Փոնախարարը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ Հայաստանը միջանցքի հետ կապված որեւէ հարց չի քննարկում, Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել. «Իհարկե, բացառում եմ միջանցքի օրակարգը։ Քանի անգամ ասել ենք, նորից նույն բանը հարցնելն ի՞նչ իմաստ ունի»։
Դիտարկմանը, որ «պարզեցված ընթացակարգով» Ադրբեջանը Նախիջևանին կատելու մասին պնդումը հարցեր է առաջացնում, շատերը համարում են, որ դա հենց Ադրբեջանի ուզած միջանցքն է, փոխնախարարն ասաց. «Դրա վերաբերյալ դիրքորոշումներ եղել են, հստակ ասվել է մեր դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ»։











