Քաղաքապետի ընտրություններից հետո իշխանական թիմը՝ տեղի պատգամավորները, որոշ պատգամավորներ թողել էին պետության խնդիրները, դարդուցավ չունեին, մտածում էին իմ մասին, թե ես Գյումրի քաղաքում ոնց եմ ապրելու, ոնց եմ դուրս գալու ու շփվելու մարդկանց հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Այդ ամբողջ ընթացքում էդ մարդկանց խոսույթը թշնամություն սերմանելն էր՝ խոսելով ինչ–որ դեպքերի մասին, որը բացարձակապես իրենց խելքի բանը չէ։ Իրենք ոչ դրանից գաղափար ունեն, ոչ էլ իրավունք ունեն այդ ամենի մեջ իրենց քիթը խոթելու։ Այդ ամենի արդյունքում իրենք Գյումրիում արձանագրեցին պարտություն։ Այդ պարտությունը նաեւ Երևանից եկած պատգամավորներով էր պայմանավորված, որովհետեւ իրենք Գյումրին չգիտեին։
Իսկ թշնամության խոսույթը նրա մասին էր, որ դուք թշնամություն ունեք, հարաբերություններ ունեք, դեպքեր էին հիշատակում, արյունի մասին էին խոսում։ Դուք պատգամավորնե՞ր եք, թե՞ էստեղ հարցեր լուծողներ եք, թե «ռազբորկա» անող եք, թե ճիշտ ու սխալ որոշող եք էս քաղաքում ով ում հետ ոնց վարվի։ Քաղաքական թեմաները բերել, խառնել եք անձնական թեմաների. Ո՞վ եք դուք, դուք ձեր ապրած կյանքով ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, որ Գյումրիում որոշեք, թե ով ում հետ ինչ անի։
Սա քաղաքական պրոցես էր և հենց առաջին օրվանից ես հայտարարել եմ, որ ՔՊ–ի հետ համագործակցություն չի լինելու։ Հավաքական ընդդիմությունը Գյումրիում հաղթել է։ Հիմա տեսնելով, որ իշխանական մուտիլովկաները, խայծերը կուլ չենք տալիս, հիմա էլ անցել են գողական աշխարհի մարդկանց մեր բերելուն։ Էդ մարդիկ Գյումրիում խառնաշփոթ, արյունահեղություն են ուզում, սիրտներն արյուն է ուզում։ Թշնամություն են ուզում իմ և Վարդան Ղուկասյանի թիմերի միջեւ, իմ և Սարիկ Մինասյանի թիմերի միջեւ, Վարդան Ղուկասյանի և Սարիկ Մինասյանի թիմերի միջեւ, թշնամություն քաղաքի տղաների միջեւ։ Իշխանության համար էէս բոլոր մարդիկ նշանակություն չունեն, իրենց ուզածը իրենց նպատակին հասնելն է»,– հայտարարեց Մարտուն Գրիգորյանը։











