Երեւանի Մաշտոցի պողոտայում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները գրավել են ավտոբուսների համար նախատեսված առաջին գիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Կարապետյանը։

«Ալեն Սիմոնյանը գարեջրատանն է, ճաշում է, կամ գարեջուր է խմում, եւ նրա մեքենաները կայանված են առաջին գծում։ Պետության առաջին դեմքերը թքած ունեն ոչ միայն իրենց քննադատող քաղաքացիների, այլեւ երկրի եւ օրենքի վրա»,– ասել է նա։