Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ «Իմ Բալիկ», «Տուն-Տունիկ» և «ԽՈԽԱ» մանկապարտեզներին տրամադրվել են գրասենյակային սարքավորումներ, տեղադրվել է մանկական սահանք, և սկսվել են մանկապարտեզներից մեկի երաժշտական սենյակի վերանորոգման աշխատանքները։ Բոլոր մանկապարտեզները բացվել են Երևանում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից (ֆոտոռեպորտաժ)։
Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված անց է կացվել նաև «Ի՞ՆՉ, Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞Ղ» ինտելեկտուալ խաղի մրցաշար, որին մասնակցել է մոտ 30 թիմ, ընդհանուր ավելի քան 140 մասնակիցներով։ Հիմնադրամի կողմից նվերներ են ստացել մրցաշարի լավագույն գիտակները։
SA foundation հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին և ուսանողներին, ստեղծել ներդաշնակ ու ապահով ապագա Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Հիմնադրամն իրականացնում է տարբեր կրթական նախագծեր՝ երիտասարդներին ապահովելով որակյալ կրթության հասանելիությամբ, օգնելով նրանց իրացնել իրենց ներուժը և ներդրում ունենալ երկրի ապագայի գործում։
Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը SA Lab նախագիծն է, որի շրջանակներում 18 տարեկանից փոքր երիտասարդներին սովորեցնում են ծրագրավորում՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականություն։ Այս նախագիծը օգնում է դեռահասներին զարգացնել թվային դարաշրջանում պահանջված հմտություններ և պատրաստում է նրանց հաջողակ մասնագիտական զարգացմանը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Արուցյանի խոսքով՝ հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաև կրոնական ինստիտուտներին աջակցությունը, ավանդույթների պահպանումը և մարդասիրական օգնություն ցուցաբերելը։ Հիմնադրամի նպատակն ոչ միայն առկա խնդիրների լուծումն է, այլև կայուն և երկարաժամկետ բարեկեցության հիմք ստեղծելը։
Հայրենական պատերազմից մինչև թվային կրթություն. SA Foundation-ի առաքելությունը՝ հանուն խաղաղ ապագայի (ֆոտո)
Տեղադրություն











