Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 12-ին շարունակում է իր նիստերը, որոնք մեկնարկել են դեռեւս նախորդ շաբաթ։
Պատգամավորներին հաջողվել է քննարկել ընդհանուր առմամբ 19 հարց և ընտրել Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներին՝ Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին և Անահիտ Աբրահամյանին:
Այս պահին նրանք շարունակում են քննարկել գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին զեկույցը։ Զեկույցը ներկայացրել է Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Բացի այդ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել են համաձայնեցված մեկ միասնական թեկնածու՝ Արա Նռանյանին, ով նախկինում եղել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր:
Օրակարգում է նաեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը և











