269 կգ-անոց երկնագույն թյուննոսի ամեն կիլոգրամը Տոկիոյի ձկան շուկայում 2,7 հազար դոլար են գնահատել: Ձուկը ձեռք է բերվել ռեկորդային` 56,49 մլն իենով (728,1 հազար դոլար):
«Կիոդո» գործակալության հաղորդմամբ` հսկա ձկան տեր է դարձել սուշի-ռեստորանների ցանցը համակարգող Kiyomura Co ընկերությունը: Գնորդի վճարած գինը գրեթե 290 հազար դոլարով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդը:
Ցուկիձի շուկայի աճուրդային սակարկությունները ոչ միայն քաղաքի կյանքի կարեւոր բաղադրիչն են կազմում, այլեւ չափազանց դիտարժան տեսարան են ներկայացնում: Մի ժամանակ դրանք ընդգրկված էին զբոսաշրջային տուրերում, սակայն օտարերկրացիների վատ պահվածքի պատճառով, ովքեր նկարահանում էին գործընթացը` հաճախ խոչընդոտելով դրա անցկացումը, շուկայի վարչակազմը նախորդ տարվա դեկտեմբերին արգելե լ էր գործընթացի ընթացքում զբոսաշրջիկների մուտքը շուկա` մինչեւ այս տարվա հունվարի կեսերը, երբ այդ հարցը կվերանայվի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:











