Նախօրեին Շիրակի փողոցիբնակիչները՝ մայր ու որդի, երեկ խանութից վերադառնալիս կանգնել են մայթեզրին, որ փողոցն անցնեն, երբ մեքենան հարվածել է եւ մի քանի մետր շպրտել հեռու։ Այս մասին NEWS.am–իհետ զրույցում պատմեց վրաերթի ենթարկվածների հարեւանուհին՝ Նարինե Սիմոնյանը։
«Այս տարածքում միշտ վթարներ ու վրաերթեր են լինում, անցած տարի ինձ հետ անցնող կնոջն էլ գցեցին մեքենայիտակ ու խեղճը մահացավ։ Իսկ երեկ մայրը երեխու հետ կանգնել են, որ ճանապարհն անցնեն, խփել ու թռցրել է մի քանի մետր։ Խեղճերը կես մարդ դարձան, կնոջը երեկ են վիրահատել,տղային էսօր են վիրահատում»,– ասաց նա։
Տարածքի բնակիչները պահանջում են հետիոտնային անցման տեղը փոխել, իջեցնել դեպի Շիրակի փողոց, ինչպես նաեւլուսացույց տեղադրել։
«Նշաններ թող դնեն, տեսադաշտն այնքան փոքր է, որ վարորդն էլ չի տեսնում դիմացը։ Արագությունը պետք է40 դնեն, որ մարդիկ կարողանան փողոցն անցնել, օր չկա, որ դեպք չլինի այստեղ»,– ասաց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները դիմելուեն նաեւ քաղաքային իշխանություններին՝ լուսացույց տեղադրելու պահանջով։











