«Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին աշխատանքից ազատելը պատճառաբանում են նրանով, որ նա շատ հրավիրատոմսեր է տվել քաղաքացիներին։ Նախ, ուզում եմ ասել, որ թատրոնի տնօրենն իրավունքի ունի տոմսերի 20 տոկոսի չափով հրավիրատոմս տալ։ Երբ հաշվում են, թե որքան հրավիրատոմս է տվել, 9.6 տոկոս էլ չի կազմում»։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Հրաչյա Գասպարյանը ՝ նշելով, որ թատրոնի ամբողջ անձնակազմը դեմ է տնօրենի աշխատանքից ազատվելուն։
Նշենք, որ պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները վաղվանից գործադուլ են հայտարարել։
«Այդ հրավիրատոմսերը տրվել են այն ուսուցիչներին, ովքեր 10-15-ից ավելի աշակերտներ են բերում թատրոն, հաշմանդամություն ունեցող երեխաներին, թոշակառուներին։ Երկու ամիս մեր հաշվետվություններն էին ստուգում, և ոչինչ չկարողացան գտնել։ Միակ բանը, որ գտան, այն էր, որ նա հրավիրատոմսեր է տվել քաղաքացիներին, և դրա համար հեռացնում են»,–ասաց նա։
Հրաչյա Գասպարյանը նշեց, որ թատրոնում աշխատում է արդեն 58 տարի և հասկանում է, որ նման քայլերն արվում են այն ժամանակ, երբ միտում կա պաշտոնում այլ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը։ Նա իր էջում մասնավորապես, գրել է. «Երևանի քաղաքապետարանից ստացած Որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում»:











