«Մարմարիկ գետի ամբողջ երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում ինտենսիվ շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնողափրկարարական աշխատանքները։ Աղբյուրակի ջրամբարի որոշ հատվածներում տեղադրվել են ցանցեր։ Բացի այդ մենք այստեղ 24-ժամյա հերթապահություն  ենք անցակցնում»։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության փոխգնդապետ Ստեփան Ստեփանյանը։

«Մենք գիտենք, որ երեխան այդ օրը եղել է կապույտ ջինսե շորերով ու շագանակագույն կոշիկներով։ Ցանկացած նման իր գտնելիս՝ թե գետի, թե գյուղի տարածից, փրկարարները նկարում, ուղարկում են մեզ, մենք հարզատների հետ նայում ենք լուսանկարները, որպեսզի հասկանանք՝ իրերը եխրեխայինն են թե ոչ։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են անօդաչու թռչող սարքեր, ջրի հատակը նկարահանող սկաներներ»,–ասաց նա։